• Յասաման Երևանի ռեստորան
  • Մենյու


Ընդհանուր դրույթներ և
գաղտնիության քաղաքականություն

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

 

Ստորև կարող եք ծանոթանալ www.yasamanrestaurant.am կայքից և առաքման ծառայություններից օգտվելու պայմաններին:

 

 

Գաղտնիություն

 

Հետևելով Անձնական Տվյալների Պաշտպանության օրենքին՝ հավաստիացնում ենք, որ մեր կայք մուտագրված բոլոր անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորվում է, և բացառվում է դրանց տրամադրումը որևէ երրորդ կողմի:

 

 

Կայքում մուտքագրված տեղեկություններ

 

Հաճախորդների հետ հետադարձ կապ պաշտպանելու նպատակով մենք հավաքագրում և պահպանում ենք հետևյալ անձնական տվյալները.

  • Անուն-ազգանուն, էլ.փոստի հասցե, հեռախոսահամար(ներ),
  • Բանկային ռեկվիզիտներ՝ պատվերի վճարումը բանկային փոխանցման միջոցով կատարելու դեպքում: Մեր կայքում առցանց վճարումները իրականացվում են Արդշինբանկի միջոցով (www.ardshinbank.am), ինչը երաշխավորում է Ձեր վճարային (կրեդիտային կամ դեբետային) քարտի տվյալների գաղտնիությունը:
  • Առաքման հասցե(ները), ինչպես նաև առաքման համար տրամադրված լրացուցիչ տեղեկություններ:


Գրանցում

 

www.yasamanrestaurant.am կայքում կարող են գրանցվել միայն 18 տարին լրացած անձինք:

 

 

Վճարման եղանակներ

 

Կայքում գնումների դիմաց վճարումը հնարավոր է իրականացնել միայն ՀՀ դրամով՝ հետևյալ միջոցներով՝

  • առաքման ժամանակ՝ կանխիկ,
  • ArCa, Visa եւ MasterCard վճարային քարտերով օնլայն վճարային համակարգով:

 

ՈՒշադրություն. կայքում օնլայն վճարումների ժամանակ անհրաժեշտ անձնական և քարտային տվյալները մուտքագրվում են միայն համապատասխան վճարային համակարգերի/բանկի պաշտպանված էջերում: 

 

Ուշադրություն. վերադարձված ապրանքների գումարների ետ վճարումը իրականացվում է միայն այն եղանակով, որով ստացվել է այդ վճարումը: Օրինակ՝ եթե Դուք վճարել եք վճարային քարտով, ապա գումարը չի կարող վերադարձվել կանխիկ և կվերադարձվի քարտային գործարքը մասնակի կամ ամբողջական չեղարկելու միջոցով:


Առաքում

 

Մեր առաքման ծառայությունն աշխատում է ամեն օր 10:00 - 22:30, ներառյալ տոնական օրերը: Առաքումն իրականացվում է մեր ընկերության առաքիչների կողմից ցանկացած հասցեով Երևան քաղաքի տարածքում: Առաքումն իրականացվում է պատվերը ստանալուց հետո առավելագույնը 40-90 րոպեի ընթացքում։

 

Առաքման արժեքն է 500-1000 դրամ: 10.000 դրամ և ավելի գումարի ապրանքներ պատվիրելու դեպքում առաքումն իրականացվում է անվճար: 

 

Խնդրում ենք ուշադիր լրացնել առաքման հասցեն, անպայման նշել բնակարանի համարը, շքամուտքի դռան կոդը, եթե առկա է: Եթե առաքումն իրականցվելու է որևէ հաստատություն` հյուրանոց, հիվանդանոց, կազմակերպություն և այլն, խնդրում ենք նշել հաստատության անունը, հարկը, սենյակի համարը և այլ տվյալներ, որոնք ըստ ձեզ կարող են անհրաժեշտ լինել:

 

Առաքման պահին` գնումները ստանալիս, անհրաժեշտ է ստուգել ապրանքների համապատասխանությունը պատվերին, ապրանքների տեսքը, քանակը: 

 

Պատվերներն առաքվում են հասցեատիրոջը պատվերը հաստատելուց և վճարելուց հետո, Գնորդի կողմից նշված օրը և ժամին։ 

 

 

Պատվերի վերադարձ կամ փոխանակում

 

Պատվերը ենթակա է վերադարձի կամ փոխանակման, եթե մինչև պատվիրատուին հանձնելը կրել է քանակական և/կամ էական որակական փոփոխություններ:

 

 

Յասաման Թիմ ՍՊԸ
ՀՎՀՀ: 03547208